211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի տարածքում. 1 ու կես ժամ է՝ 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count23575 դիտում article-date 14:01 19-07-2025
Արդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցանում: 

Մոտ 2000-ից ավելի ավտոմեքենաներ 1 ժամ է՝ չեն կարողանում տեղաշարժվել, քանի որ դեպի Սևան տանող ճանապարհահատվածում հսկայական խցանում է առաջացել: 
 
Թե ինչն է խցանման պատճառը՝ դեռևս հայտնի չէ, սակայն մի քանի վարորդներ նշում էին, որ պատճառը ճանապարհաշինարարների կողմից ասֆալտապատումն է: 

Այն, որ շատ լավ գործ են անում ճանապարհաշինարարները, գովելի է, սակայն տարօրինակ է այն, որ նրանք շատ լավ գիտեն, որ շաբաթ-կիրակի օրերին, ամռան այս տապին Սևան մեկնողների թիվը բավականին շատ է, հետևաբար արդյոք ճիշտ էր այս ժամին վերածել քաոսի: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր