211652_close_icon

Համագործակցություն ԵՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հետ

views-count313 դիտում article-date 16:24 18-07-2025
Ամիօ բանկը և ԵՊՏՀ Գյումրու մասնաճյուղը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում:

Այս համագործակցության շնորհիվ համալսարանի միջին և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Amio Era ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից:

Գյումրին ինչպես միշտ ջերմ էր։ ԵՊՏՀ Գյումրու մասնաճյուղում Ամիօ բանկի ներկայացուցիչները սիրով հյուրընկալվեցին։ Համալսարանը կազմակերպեց շրջայց, որի ընթացքում հնարավորություն ընձեռվեց ավելի մոտիկից ծանոթանալ ուսումնական միջավայրին և ուսանողական կյանքին։

Հանդիպումը նպաստեց երկկողմ համագործակցության ամրապնդմանը և հետագա ծրագրերի զարգացմանը։ Հավելենք, որ Ամիօ բանկը երկրորդ անգամ է իրականացնում Amio Era կրթական բարեգործական ծրագիրը, որի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի միջին և բարձր առաջադիմությամբ այս տարի արդեն մինչև 50 ուսանողի կտրամադրվի կրթավճար:

Ծրագրի մանրամասները հասանելի են Amio Era-ի ինստագրամյան էջում և պաշտոնական կայքում:

Amio Era. կրթությունը հնարավորություն է…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր