211652_close_icon
views-count17904 դիտում article-date 21:37 12-07-2018

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը նշանակվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն. tert.am

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը նշանակվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/07/12/Karen-petrosyan/2740766]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Կարեն Պետրոսյանը` տեղեկացնելով, որ նշանակումն այսօր է եղել: «Մեկ տարվա ընթացքում լինելու են ընտրություններ. եթե այս ընթացքում տեսնեմ, որ աշխատանքս բավարարում է, անշուշտ, կմասնակցեմ: Ես այս բուհի ուսանող եմ եղել, ուսանողական խորհրդի նախագահ, 2003թ-ից աշխատել է բուհում»,- շեշտեց նա: Կարեն Պետրոսյանն ասաց, որ փորձելու մի շարք կարևորագույն խնդիրներ լուծել և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը դարձնել մոդել կրթական, բուհական համակարգում փոփոխությունների համար: «Առաջին հերթին պետք է լուծել մոտիվացիայի խնդիրը, ուսանողը պետք է ստանա մասնագիտություն, որով շուկայում հետագայում կարող է մրցունակ լինել: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/07/12/Karen-petrosyan/2740766]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր