211652_close_icon
views-count1183 դիտում article-date 18:31 17-07-2025

Թուրքիան և ԱՄԷ-ն մտադիր են առևտրի ծավալները հասցնել 40 մլրդ դոլարի

Արաբական Միացյալ Էմիրությունների  (ԱՄԷ) նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանի հրավերով գտնվում է Թուրքիայում։

Պաշտոնական այցի շրջանակում  Թուրքիայի ու ԱՄԷ-ի միջև կնքվել է 7 համաձայանգիր, որոնք վերաբերվում են զբոսաշրջության ու հյուրոնացային ոլորտում ներդրումներին, ներդրումային համագործակցությանը դեղագործական ոլորտում, համատեղ նախագծեր արդյունաբերության և արտադրության ոլորտներում, համագործակցություն սննդի ու գյուղատնտեսության ոլորտում։

Համաձայնագրերից երկուսը վերաբերում են համատեղ հյուպատոսական կոմիտեի ստեղծմանը և գաղտնիության աստիճան ունեցող ինֆորմացիայի պահպանմանը։

Էրդողանը նշել է, որ ԱՄԷ-ն դարձել է Թուրքիայի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկը Մերձավոր Արևելքում։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ երկողմ առևտրաշրջանառության ծավալները 2025-ի համար նախատեսվում է, որ կհասնի 20 մլրդ դոլարի ու հավելել , որ մտադիր են առևտրի ծավալները հասցնել 40 մլրդ դոլարի։

Ermenihaber

Նմանատիպ նյութեր