211652_close_icon

Թուրքիան և Պակիստանը մտադիր են առևտրի ծավալները հասցնել 5 մլրդ դոլարի

views-count652 դիտում article-date 22:17 26-05-2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆին։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և անդրադարձել տարածաշրջանային հարցերին։

Էրդողանը նշել է, որ կողմերը կշարունակեն քայլեր ձեռնարկել երկկողմ առևտրի ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու ուղությամբ։ Նշվում է, որ Թուրքիան ջանքեր կգործադրի համագոծակցությունը զարգացնելու բոլոր ոլորտներում՝ մասնավորապես ռազմական, էներգետիկայի և տրանսպորտի։

Ընդգծվել է, որ երկու երկրների շահերից է բխում «ահաբեկչության» դեմ պայքար ուսուցումը, հետախուզական տվյալների փոխանակումը և տեխնոլոգիայի ոլորտում աջակցության տրամադրումը։

Էրդողանը նաև նշել է, որ Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ երկաթուղին պետք է արդյունավետ դարձնել։ Անդրադառնալով Պաղեստինին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ գնահատում է Պակիստանի սկզբունքային դիրքորոշումը Պաղեստինի հարցում։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և ցամաքային ուժերի հրամանատար Սելչուք Բայրաքթարօղլուն։

Ermenihaber

Նմանատիպ նյութեր