211652_close_icon

Ռուսաստանցի լողորդներին արգելել են ԱԱ–ի ժամանակ սոցցանցերում հրապարակել ՌԴ դրոշը

views-count763 դիտում article-date 22:16 13-07-2025
Չեզոք կարգավիճակով մրցող ռուսաստանցի մարզիկներին արգելել են սոցիալական ցանցերում հրապարակել իրենց երկրի դրոշը Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության ժամանակ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի (World Aquatics) մամուլի ծառայությունից:

«Ո՛չ առաջնությունից առաջ, ո՛չ ընթացքում, ո՛չ հետո նրանք չեն կարող իրենց մասնակցությունը մրցումներին կապել Ռուսաստանի կամ Ռուսաստանի Ջրային մարզաձևերի ֆեդերացիայի հետ։ Դրոշով էմոջիների հրապարակումը կնշանակի կապված լինել մի երկրի հետ, որը համարվում է հակամարտող: Սա չեզոք մարզիկների համար ԶԼՄ-ների հետ փոխգործակցության կանոնների ճշգրիտ շարադրանքն է»,-հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունն անցկացվում է Սինգապուրում հուլիսի 11-ից օգոստոսի 3-ը:

Նմանատիպ նյութեր