Վրաստանում առաջարկում են արգելել ռուսական դրոշը
Վրաստանի «Բարեփոխիչների ակումբ» քաաքական կուսակցությունը, որը ղեկավարում է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը, առաջարկել է արգելք դնել երկրում ռուսական դրոշի օգտագործման վրա, հաղորդում է Georgia Online-ը:
Կուսակցությունում գտնում են, որ ռուսական եռագույնի ծածանումը Վրաստանի տարածքում վիրավորում է ազգային արժեքները: Որպես օրնակ՝ նրանք նշել են Թբիլիսիի փողոցներում տեղադրված «Աերոֆլոտ» ընկերության բաններները: