211652_close_icon

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ 35-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բետոնե սյանը, հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count13184 դիտում article-date 16:07 11-07-2025
Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Ս․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 63-ամյա Եվա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտ 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի և դասակի հրամանատար Մանվել Թոքմաջյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կառլեն Խաչատրյանը և Նարեկ Միքայելյանը։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Արթուր Մնոյանի, Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր