Վիճաբանություն և դանակահարություն՝ Ծաղկաձորում հայտնի գիշերային ակումբներից մեկում․ անվտանգության աշխատակիցն ու մասնակիցներից մեկը տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 7-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախ բազկի կտրած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացի է տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել Կոտայքի մարզային քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Որոշ ժամանակ անց «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ևս 1 հոգի տեղափոխվել է իրենց մոտ, որտեղ դարձյալ բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ նա նույնպես տեղափոխվել է վիրահատարան և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանները պարզել են, որ երկրորդ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշամամբ։
Քրեական և համայնքային ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ծաղկաձոր խաղատներից մեկի մոտից, ինչի համար ժամանել են մեծ թվով քրեական, համայնքային ոստիկաններ ու պարեկներ, որպեսզի փնտրեն դեպքի վայրը։
Որոշ ժամանակ անց Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում գտնվող «Infiniti» գիշերային ակումբի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր, կոտրված ապակու կտորներ։
Տեղում պարզվում է, որ ժամը 01։30-ի սահմաններում նշված գիշերային ակումբի մոտ վիճաբանություն է առաջացել ակումբի անվտանգության աշխատակից, Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Սարգիս Դ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Խաչատուր Ն․-ի միջև։
Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիետի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվ ապատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը և նրանց ու հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ նույնպես աշխատանքներ է իրականացվում։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։