Հայտարարվել է կենսական նշանակության ճանապարհների վթարավտանգ հատվածների բարելավման նախագծային աշխատանքների մրցույթ
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է մրցույթ՝ վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքների համար նախագծի ու բնապահպանական և սոցիալական կառավարման պլանների պատրաստման‚ ինչպես նաև նախագծի հեղինակային հսկողության համար։
Նախագծային կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու մրցույթին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 23-ը՝ ժամը 18:00։ Մրցույթի և տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ մանրամասներ կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ https://armroad.am/am/procurement/tenders ։
Մրցույթը հիմնականում ուղղված է ներքին շուկայում գործող կազմակերպություններին. մասնակցել կարող են նաև տեղական նախագծային ընկերությունները‚ ինչը կխթանի այս ոլորտում գործող կազմակերպությունների աշխատանքը‚ նրանց ներգրավումը միջազգային ծրագրերում։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ