Վերջին տարիներին ավելի քան երկու տասնյակ դեպք է բացահայտվել, երբ օտարերկրյա հատուկ ծառայությունները ՀՀ քաղաքացիների են հավաքագրել՝ օգտագործելով անձնական և ինտիմ կյանքում նրանց ունեցած խոցելիությունները. Նիկոլ Փաշինյան
Վերջերս իմ մի հայտարարության առիթով հարցադրումներ էին արվել, թե ինչ կապ ունի հոգեւորականների անձնական կյանքը երկրում հաստատված օպերատիվ իրավիճակի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Դեռ մի կողմ թողնենք, որ կուսակրոն հոգեւորականները չեն կարող ունենալ անձնական կյանք։
Բայց անձնական կյանքի և օպերատիվ իրավիճակի կապի մի դրվագ ներկայացնեմ միայն․ վերջին տարիներին ավելի քան երկու տասնյակ դեպք է բացահայտվել, երբ օտարերկրյա հատուկ ծառայությունները ՀՀ քաղաքացիների են հավաքագրել՝ օգտագործելով անձնական և ինտիմ կյանքում նրանց ունեցած խոցելիությունները։
Նման բազմաթիվ դեպքերով կան քրեական գործեր, մի մասը քննվում է դատարաններում, մյուս մասով ունենք մեղադրական դատավճիռներ։
Ահա և կապը «անձնական կյանքի» և օպերատիվ իրավիճակի միջև»,-գրել է նա։