211652_close_icon

«Sputnik Азербайджан»-ի հինգ աշխատակիցներ ազատ են արձակվել՝ քաղաքից չհեռանալու ստորագրության դիմաց

views-count427 դիտում article-date 19:22 03-07-2025
«Sputnik Азербайджан»-ի հինգ աշխատակիցներ, որոնք այդ երկրի քաղաքացիներ են, քաղաքից չհեռանալու ստորագրության դիմաց ազատ են արձակվել:

Դրա մասին հաղորդում է « Sputnik Ближнее Зарубежье»-ն։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Բաքվի «Sputnik Азербайджан» գրասենյակում «գործողություններ» են անցկացվում։

Ավելի ուշ Sputnik գործակալությունը հաղորդեց, որ Բաքվի ուժայիններն անհեթեթ մեղադրանքներով ձերբակալել են երկու ռուսաստանցի լրագրողների՝ «Sputnik Азербайджан»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Գործակալությունը պարզաբանել է, որ ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ աշխատակիցներին մեղադրել են «ԱԴԾ գործակալներ» լինելու մեջ։

РИА Новости իր հերթին հաղորդել է Ruptly-ի աշխատակցի՝ խմբագրի ձերբակալության մասին, որը մասնավոր այցով գտնվում էր Ադրբեջանում։

Նմանատիպ նյութեր