211652_close_icon

Այդքան տեղ ունե՞նք կալանավայրերում, թե՞ գուցե ստադիոնն են վաղը կալանավայրի վերածելու. Թևան Պողոսյան. «Փաստ»

views-count1855 դիտում article-date 11:45 03-07-2025
Մեղադրանք է հարուցվել քաղաքացիների նկատմամբ, որոնք հունիսի 27-ին Էջմիածնում էին՝ թույլ չտալու ուժային համակարգի ներկայացուցիչների գործողություններն այնտեղ։ Ինչո՞ւ իշխանությունն այս հարցում էլ հատեց բոլոր կարմիր գծերը, սեփական վախերի՞ դրսևորումն է։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն ունի իր կարծիքը՝ թշնամու պարտադրանքն է, կատարում են։

«Վախերից ենք խոսում։ Վախն իր մոտ ամեն ինչի հանդեպ է, այն ամենի, ինչը կարող է պրոբլեմ ստեղծել երկրի ներսում իշխանությունը պահելու համար։ Երկու վախը մեկ մահ է։ Հիմա երկու անգամ վախեցած են։ Հայկական ամեն ինչն իրենց մեջ վաղուց վերացել է, մահացել։ Դրանից հետո իրենց ամեն գործողություն հենվում է պարզ պարտադրանքների վրա։ Ո՞ւմ դեմ են Ալիևն ու Էրդողանը միշտ խոսում։ Իրենց ձևակերպմամբ՝ «ռևանշիստների»։ Իսկ ովքե՞ր են նրանք։ Հայերը, որոնք միշտ հիշում են։ Ո՞րն է այն ինստիտուտը, որն ունի հիշողություն, ո՞րն է այն ինստիտուտը, որը պահպանել է հայության ինքնությունը 1915 թվականից հետո ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում։ Այդ ինստիտուտը եղել է Եկեղեցին։ Յոթ միլիոն հայությանը պահպանողը, այս ձևակերպումը տանք, եղել է Եկեղեցին։ Դրա համար Եկեղեցու դեմ գործողությունների պարտադրանք է դրված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Հետաքրքիր զուգահեռներ է տանում Փաշինյանի գրառումների բովանդակության և գործողությունների միջև։ «Ամուսնացյալ քահանաներին եղբայր է կոչում, փորձում է ինչ-որ քայլեր անել։ Բայց չէ՞ որ դու ինքդ ամուսնացած չես։ Ինչո՞ւ նրանց օրինակին չես հետևել, եթե նրանք քո եղբայրներն են։ Ասում է՝ այս հոտի հետևորդն եմ և այլն, և այլն։ Ինձ համար ամեն ինչ պարզ է։ Ես պարտված իշխանությունից ակնկալիքներ չունեմ, նրանք նոր պարտություններ են բերելու։ Այստեղ այլ խնդիր կա, թե ինչո՞ւ են այլ ինստիտուտներ պատրաստ նրան ծառայություն մատուցել։ Լուսանկարներ տեսա՝ ոստիկանների ձեռքերին խաչեր կային դաջված։ Դաջվածքը պետք է քո ինքնության մի փոքրիկ նկարագիրը լինի։ Եթե ձեռքիդ վրա խաչ ես դաջել կամ մեքենայումդ խաչ ես կախել, ուրեմն դա քո ինքնության մի մասնիկն է։

Այդ դեպքում ինչպե՞ս կարող ես գնալ և Խաչի վրա ձեռք բարձրացնել։ Հիշեք Արցախյան մեր առաջին պատերազմը։ Մարդիկ զենքով եկեղեցի չէին մտնում, զենքը թողնում էին եկեղեցու դռան մոտ, նոր ներս էին մտնում։ Հիմա ասում են՝ ոստիկաններն ամաչել են, նկարներ են հրապարակում, բայց գնացել էին, չէ՞, Խաչի դեմ։ Սա որևէ սահմանների մեջ չի տեղավորվում։ Ճիշտ չեմ համարում իշխանության օրակարգերը սպասարկելու համար իրենց մասին խոսելը»,-նշում է մեր զրուցակիցը և այժմ սթափվելու կոչ է անում բոլոր այն մարդկանց, որոնք հօգուտ այս իշխանության են աշխատում։

Ամբողջական հոդվածը՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում: 

Նմանատիպ նյութեր