211652_close_icon

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Կարոլ Բյուրո Բոնարին

views-count1461 դիտում article-date 23:08 21-06-2019
Հունիսի 19-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Կարոլ Բյուրո Բոնարին (Carole Bureau-Bonnard): Հանդիպմանը երկուստեք կարևորվեց հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական երկխոսությանը, երկու երկրների և ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում խորհրդարանական դիվանագիտության դերին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում` Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում խորհրդարանական համագործակցությանը: Դեսպանը կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների դերը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր Ֆրանսիայի ազգային օրացույցում ամրագրելը: Անդրադարձ կատարվեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներին:

Նմանատիպ նյութեր