Անհրաժեշտ է կապ հաստատել բարեկամական երկրների հետ, քանի որ մյուս կողմը կարող է փորձել վնաս հասցնել ձեզ. Կալաս
Եթե նայենք Եվրոպայի քարտեզին, կտեսնենք որ բոլորի համար շահեկան է, եթե համագործակցենք միմյանց հետ, իհարկե այս որոշումը Հայաստանի ժողովրդինն է: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանին սպասում են Եվրամիությունում, թե ոչ:
«Ճիշտ է՛, որոշ անդամակցության գործընթացներում մենք բավականին դանդաղել ենք, թեկնածու երկրները չափազանց երկար են սպասել և մենք փորձում ենք այդ գործընթացներն արագացնել, քանի որ փորձում ենք այդ երկրներին հնարավորություն տալ մուտք գործել մեր ներքին տնտեսական շուկաներ:
Հայաստանը մեր անմիջական հարևանն է, մեր շահերից է բխում, որ մեր հարևանությունը զարգանա, Հայաստանն առաջընթաց ունենա և լինի տնտեսական աճ և բարեկեցիկ կյանք մարդկանց համար: Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք Հայաստանի հետ որքան հնարավոր է սերտորեն աշխատել: Մենք պատրաստ ենք ուսումնասիրել նոր հնարավորություններ՝ տեսնելու, թե էլ ինչ կարող ենք անել»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից և շատերը նշում են, որ դեպի Եվրոպա գնալը Հայաստանի համար լի է ռիսկերով, Կալլասը նշել է. «Այն որ ռուսները սպառնալիքներ են հնչեցնում, նորություն չէ: Մենք դա տեսել ենք նաև աշխարհի այլ հատվածներում: Կարծում եմ՝ այստեղ պետք է հստակ լինի, թե ինչ են ուզում անել հենց իրենք՝ հայ ժողովուրդը: Կախվածությո՞ւն ունենալ այնպիսի երկրներից, որոնք գուցե այնքան էլ բարեկամական չեն: Նաև այդ պատճառով է պետք տնտեսության դիվերսիֆիկացումը: Ձգտում ենք ավելացնել Հայաստանի հնարավորությունները, որպեսզի դուք ստիպված չլինեք լիովին կախված լինել Ռուսաստանից: Եթե այդպես եք ցանկանում՝ ընտրությունը ձերն է: Բայց մենք տեսել ենք, թե ինչպես կարող է տնտեսական կախվածությունը նաև կիրառվել ընդդեմ այդ երկրների: Այդ պատճառով անհրաժեշտ է կապ հաստատել բարեկամական երկրների հետ, որովհետև մյուս կողմը կարող է փորձել վնաս հասցնել ձեզ»։