211652_close_icon

Էրդողանը մեկնելու է օկուպացված Արցախ

views-count2509 դիտում article-date 20:07 30-06-2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է առաջիկա օրերին մեկնել Լեռնայի Ղարաբաղ։ Աղբյուրի համաձայն՝ Էրդողանի մեկնումը կլինի մեկօրյա այցով հուլիսի 4-ին։ 

Նախատեսված է, որ Թուրքիայի ղեկավարին տեղափոխող օդանավը պիտի վայրէջք կատարի Ֆիզուլիի (պատմ.՝ Վարանդա) միջազգային օդանավակայանում։

Էրդողանը պիտի մասնակցի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ECO) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։ Այն կազմակերպվելու է հուլիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։

Ermenihaber

Նմանատիպ նյութեր