211652_close_icon

ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

views-count544 դիտում article-date 20:57 30-06-2025
ԵՄ խորհուրդը ևս 6 ամսով՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումները՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնող շարունակական գործողությունները։

Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

«Այս տնտեսական միջոցառումները, որոնք առաջին անգամ ներդրվել են 2014 թվականին, զգալիորեն ընդլայնվել են 2022 թվականի փետրվարին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված չհրահրված, անհիմն և անօրինական ռազմական ագրեսիայի»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ այժմ պատժամիջոցները ներառում են ոլորտային միջոցառումների լայն սպեկտր, այդ թվում՝ առևտրի, ֆինանսների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և կրկնակի նշանակության ապրանքների, արդյունաբերության, տրանսպորտի և շքեղության ապրանքների նկատմամբ սահմանափակումներ։

Նմանատիպ նյութեր