211652_close_icon
views-count1930 դիտում article-date 09:07 28-06-2025

Միքայել Սրբազանը կալանավորվեց

Դատավոր Մասիս Մելքոնյանը որոշում հրապարակեց՝ կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողներին փոխանցեց, որ դատարանի որոշմամբ նաև սահմանափակվել են նրա շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների հետ շփումների։

«Բացահայտ ապօրինի, անհիմն որոշում կայացրեց դատարանը։ Միքայել Սրբազանին արգելված են նաեւ տեսակցությունները, բացառապես մերձավոր ազգականների եւ պաշտպանների»,– ասացին պաշտպանները որոշման հրապարակումից հետո։

Դատարանի բակում հավաքված քաղաքացիները «ամոթ, ամոթ» են վանկարկում։ Ներկաներն արտասվում են։

Նմանատիպ նյութեր