211652_close_icon

ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհներն անդառնալի վնաս են հասցրել միջուկային զենքի չտարածման պայմանագրին. Փեզեշքիան

views-count658 դիտում article-date 19:54 27-06-2025
ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհներն իրանական միջուկային օբյեկտների վրա անդառնալի հարված են հասցրել միջուկային զենքի չտարածման ռեժիմին: Այս մասին գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ տեսակապով հանդես գալով ԵԱՏՄ գագաթնաժողովում։

«ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, որոնք գտնվում են ԱԷՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) լիակատար վերահսկողության տակ, բոլոր միջազգային կանոնների կոպիտ խախտում է և անդառնալի հարված է հասցնում միջուկային զենքի չտարածման ռեժիմի կարգավիճակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամի կողմից»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Միևնույն ժամանակ նա ասել է, որ եթե Իսրայելի գրոհներն անպատասխան մնային, ապա դա մասշտաբային հակամարտությամբ կսպառնար տարածաշրջանին։

Նմանատիպ նյութեր