211652_close_icon

Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար

views-count841 դիտում article-date 22:17 27-06-2025
Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի ամենահարուստ 30 միլարդատատերերի ցանկը։ Այդ ցանկում 30 անձի կարողությունը գերազանցում է 1 մլրդ դոլարը։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի ամենահարուստ մարդկանց ցանկը գխավորում է գործարար, արդյունահանող Մուրադ Ուլքերը։ Նրա կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար։ Նա ղեկավարում է «Yıldız Holding»-ի տնօրենների խորհուրդը, իսկ «Ülker» ընկերությունն առավել հայտնի է սննդամթերքի արտադրությամբ։

Երկրորդ տեղում 4.4 մլրդ դոլարով զբաղեցբում է թուրք գործարար Շաբան Ջեմիլ Քազանջըն, որը  «Kazancı Holding»-ի սեփականատերն է։ Վերոնշյալ ընկերությունը  գործունեություն է ծավալում էներգետիկ և  գյուղատնտեսության ոլորտներում։
Թուրքիայի ամենահարուստ 3-րդ մարդը Էրման Ըլլըջաքն է, որի կարողությունը գնահատվում է 3 մլրդ դոլար։ Գործարարը ինժեներական «Rönesans Holding»-ի հիմնադիրն է։

Վերջին տեղում Ալի Սաբանջըն է, որի կարողությունը գնահատվում է 1 մլրդ դոլար։  Նա «Esas Holding»-ի նախագահն է։

Նմանատիպ նյութեր