211652_close_icon

Թուրքիան, Հունաստանը և Բուլղարիան քննարկել են անկանոն միգրացիայի վերաբերյալ հարցեր

views-count700 դիտում article-date 22:41 25-06-2025
Սոֆիայում  Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի, Բուլղարիայի ներքին գործերի նախարարի և Հունաստանի միգրացիայի և ապաստանի հարցերով նախարարի միջև կայացել է հանդիպում։ Սա թվով երկրորդ եռակողմ նախարարական հանդիպումն է։

Նախարարները քննարկել են անկանոն միգրացիայի, սահմանային հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր։

Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները շեշտել են սահմանային կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման, միգրացիոն ուղու երկայնքով գտնվող երկրների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման և միգրանտներին իրենց ծագման երկրներ վերադարձնելու արդյունավետ համակարգի կարևորությունը:
Նախարարները  նաև համաձայնել են շարունակել նման ձևաչափով հանդիպումները։

Ermenihaber

Նմանատիպ նյութեր