211652_close_icon
views-count1363 դիտում article-date 21:18 16-06-2025

ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն Իսրայել-Իրան հակամարտությունը

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները հունիսի 17-ին տեսակապով ոչ պաշտոնական նիստ կանցկացնեն Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը քննարկելու համար՝ կապված Իսրայելի և Իրանի միջև հակամարտության հետ:

Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Անուար ալ Անունին՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ներկայացուցիչը։

«Նկատի ունենալով Մերձավոր Արևելքում իրադրության լրջությունը՝ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը վաղն արտաքին գործերի նախարարների հետ խորհրդակցություն է պլանավորել տեսակոնֆերանսի ձևաչափով։ Սա թույլ կտա կարծիքներ փոխանակել, միաժամանակ համակարգել դիվանագիտական ​​գործողությունները Թեհրանի և Թել Ավիվի նկատմամբ և քննարկել, թե ինչպես գործել»,- մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նմանատիպ նյութեր