Թուրքիայի ֆինանսների նախարարն անդրադարձել է Հորմուզի նեղուցի փակմանը
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքն անդրադարձել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակման որոշմանը։ Հայտնում է ermenihaber.am-ը:
Նախարարը նշել է, որ Թուրքիան վերլուծում է աշխարահաքաղաքական լարվածության աճի բազմաչափ ազդեցությունն իր տնտեսության վրա։
Ըստ Շիմշեքի՝ ենթադրություններ են հնչում, որ Հորմուզի նեղուցի փակման պարագայում նավթի գները կբարձրանան և դա բացասաբար կանդրադառնա Թուրքիայի տնտեսության վրա։ Այդ կապակցությամբ նախարարն ասել է, որ պետք չէ տրվել այդ ենթադրություններին։
Հիշեցնենք, որ Իսրայել-Իրան առճակատման ֆոնին հունիսի 22-ին ԱՄՆ-ի կողմից հարձակում է եղել Իրանի միջուկային օբյեկտների վրա, որից հետո Իրանի խորհրդարանը որոշում է կայացրել փակել Հորմուզի նեղուցը։