211652_close_icon

Բայրամովը դարձյալ դժգոհել է Հայաստանից

views-count667 դիտում article-date 18:36 21-06-2025
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում ունեցած ելույթում դժգոհել է Հայաստանից՝ ասելով, թե Երևանը չի կատարել «Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխափան հաղորդակցություն ապահովելու պարտականությունը»:

«Նախարար Բայրամովը մանրամասն խոսել է տարածաշրջանային վերակառուցման մարտահրավերներից, խաղաղության ջանքերից, ինչպես նաև կարգավորման գործընթացից: Նշվել է, որ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությունում առկա տարածքային պահանջները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը անցյալի հակամարտության մնացուկ է, դեռ պահպանվում են և խանգարում խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ըստ Ադրբեջանի արտաքին գերատեսչության՝ ասել է Ջեյհուն Բայրամովը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել մարտին համաձայնեցված խաղաղության պայմանագիրը՝ պնդելով իր նախապայմանները, չի հրաժարվում նաև «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից:

Նմանատիպ նյութեր