49903 դիտում
21:43 30-04-2023
Մինչ համացանցում քննարկում էին ստահակի կողմից Ծիծեռնակաբերդի այգում շան նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսանյութը, ոստիկանները մեկ ժամում հայտնաբերեցին այն կատարած 30-ամյա ճիվաղին
Երեկ համացանցում օգտատերերց մեկը տեսանյութ էր հրապարակել, որով երևում էր, թե ինչպես է մի ստահակ դաժան վերաբերմունք ցուցաբերում շան նկատմամբ, որը տեղի էր ունեցել Ծիծեռնակաբերդի այգում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեսանյութը Հասմիկ Կարապետյան անվամբ օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում հրապարակվելուց կարճ ժամանակ անց, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները գրեթե մեկ ժամվա ընթացքում պարզել են ստահակի ինքնությունը, և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից դեպի «Հավաննա» ռեստորանային համալիր տանող ճանապարհին, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու կասկածանքով, Երևան քաղաքի Այգեձոր փողոցում հայտնաբերում են նրան և տեղափոխում ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մալաթիայի ոստիկանների կողմից հայտնաբերված տղամարդը Երևանում հաշվառված 30-ամյա Էրիկ Հարությունյանն է:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում կենդանիների նկատմամբ դաժանք վերաբերմունք հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
1798 դիտում
08:20 01-09-2023
Երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի տեսանյութը մայրն ուղարկել է այլ տղամարդու. ուշագրավ մանրամասներ․«Ժողովուրդ»
190004 դիտում
18:17 13-01-2015
ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ ռուս ժամկետային զինծառայող ստահակի կողմից կատարած ոճրագործությունից. 18+