211652_close_icon
views-count1303 դիտում article-date 20:47 19-06-2025

Ոչ ոք անձեռնմխելի չէ. Նեթանյահուն՝ Խամենեիին hարվածելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, այցելելով Բիր Շեբա քաղաքի «Սորոկա» բժշկական կենտրոն, որն այսօր ավելի վաղ խոցվել էր իրանական հրթիռով, չի բացառել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի դեմ հարվածը։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

«Ոչ ոք անձեռնմխելի չէ: Բոլոր տարբերակները հնարավոր են: Բայց ավելի լավ է այս մասին չխոսել մամուլում», – ասել է նա։

Նեթանյահուն ընդգծել է, որ «այս գործողության ավարտին Իսրայելի նկատմամբ չի լինի ո՛չ միջուկային , ո՛չ բալիստիկ սպառնալիք»։

Նմանատիպ նյութեր