Հայկական ֆիլմի պատճառով «Թուրքական ավիաուղիները» հրաժարվել է հովանավորել կինոփառատոնը
                        [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1853]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ Կոսովոյի Փրիզրեն քաղաքում օգոստոսի 24-ին  ավարտվել է «Դոկուֆեստ»  փաստագրական ֆիլմերի 13-րդ փառատոնը: Թուրքական ավիաուղիները, որը պետք է լիներ փառատոնի հովանավորներից մեկը, փառատոնի մեկնարկից մեկ շաբաթ առաջ հրաժարվել էր հովանավորել այն:
«Ագոս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ լուրեր են տարածվել, թե թուրքական ավիաուղիների համար հովանվորությունից հրաժարվելու պատճառ էր դարձել փառատոնի շրջանակներում «Հայաստանյան հեռանկարներ» բաժնում ներկայացված ֆիլմերից մեկը: Ընդհանուր թվով 8 հայկական ֆիլմերի մեջ են եղել  Նիգոլ Բեզջյանի «Կոշիկներս թողել եմ Ստամբուլում» ֆիլմը, որն անդրադառնում է  Հայոց ցեղասպանությանը,  և Ղարաբաղի մասին պատմող Վարդան Հովհաննիսյանի «Պատերազմի և խաղաղության մեջ գտնվող մարդկանց պատմությունը» ֆիլմը:
«Ագոսի» թղթակից Լորա Սարին փորձել էր փառատոնի տնօրեններից մեկից` Էրոլ Բիլիբանիից ճշտել, թե հատկապես, որ ֆիլմի պատճառով է թուրքական ընկերությունը հրաժարվել հովանավոր լինելուց: Սակայն, ինչպես նշել է Էրոլ Բիլիբանին, թուրքական ավիաուղիների որոշումը պայմանավորված է եղել  ոչ թե վերոնշյալ երկու ֆիլմերի ցուցադրությամբ, այլ «Հայի արցունքները» կոչվող ֆիլմով, որն իրականում հայտավորված չի եղել փառատոնի ծրագրում:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1853][url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1853]այստեղ[/url][/url]:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

