2193 դիտում
16:44 25-01-2021
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության [url=https://www.mid.ru/ru/vizity-ministra/-/asset_publisher/ICoYBGcCUgTR/content/id/4542066]պաշտոնական կայքը[/url]:
«Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի բանակցությունները: Նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շրջանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասված է հաղորդագրությունում:
Հունվարի 25-ին ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գտնվում է Ադրբեջանում, իսկ հունվարի 27-ին կայցելի Հայաստան:
Նմանատիպ նյութեր
1488 դիտում
16:23 24-11-2020
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ընթացիկ իրավիճակը Արցախում
601 դիտում
10:47 20-07-2023
ԵՄ արտգործնախարարները հինգշաբթի Բրյուսելում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը
853 դիտում
20:32 27-05-2024
ԵՄ արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևանքները կքննարկեն հունիսին
Այս բաժնից
700 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
964 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
808 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը