211652_close_icon

Բաքուն ապատեղեկատվություն է տարածում, թե իբր իրանահայերը և ՀԱԵ Իրանի կառույցները լրտեսություն են անում Իսրայելի օգտին

views-count2275 դիտում article-date 14:09 15-06-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Բաքվի բարբարոսական վաչախմբի քարոզչամիջոցները հակահայկական բնույթի էժանագին ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իրանահայերը և ՀԱԵ Իրանի կառույցները, իբր, լրտեսական տեղեկատվություն են փոխանցում Իսրայելին։

Պարզ է, որ այս ստահոդ գրվածքները լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ Իրանի բոլոր պատերազմներում անձնազոհաբար իրենց ծննդավայրի համար մարտնչած իրանահայության՝ Իրանի պետության և ժողովրդի կողմից դրական ընկալման վրա։

Նպատակը մեկն է՝ պանթյուրքական ակտիվիստների միջոցով տեղափոխել ապատեղեկատվությունը պարսկալեզու սոցցանցային տիրույթ՝ հուսալով, որ այն կազդի իրանցիների հասարակական տրամադրությունների վրա»։

 

Նմանատիպ նյութեր