211652_close_icon

Լոս Անջելեսում բողոքի ցույցին 30 հազար մարդ է մասնակցել

views-count433 դիտում article-date 13:41 15-06-2025
 
Լոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցին մասնակցել է 30 հազար հոգի, X-ի իր միկրոբլոգում հայտնել է քաղաքի քաղաքապետ Քերեն Բասը:
 
«Երեսուն հազար մարդ այսօր դուրս եկավ ամբողջ քաղաքում՝ իրացնելու խաղաղ բողոքի ցույց անցկացնելու իր սահմանադրական իրավունքը, և դա հզոր է», - գրել է Բասը հունիսի 14-ին։
 
Ցույցը եղել է No Kings («Ո՛չ թագավորներին») համակարգված արշավի մաս, որն անցկացվել է ամբողջ Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնում ԱՄՆ բանակի կազմավորման 250-ամյակին նվիրված ռազմական շքերթի օրը: Հունիսի 14-ը նաև Դոնալդ Թրամփի ծննդյան օրն է։ Նա դարձավ 79 տարեկան:
 
ԱՄՆ նախագահը ավելի վաղ շքերթն անվանել էր «անմոռանալի տոն»՝ բոլոր ցանկացողներին հրավիրելով միանալ հանդիսությանը: 
 

Նմանատիպ նյութեր