211652_close_icon

Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան, բնականոն կյանքը շարունակվում է. Sputnik Արմենիա

views-count2080 դիտում article-date 20:22 13-06-2025
Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներից տուժածներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

«Ամենամոտ հարվածը 1 կմ հեռավորության վրա է եղել։ Ոչ մի վնաս հայկական համայնքում չկա»,– նշեց Քեշիշյանը։

Նա կարծում է, որ իսրայելական կողմը հաշվարկ է արել ու հստակ հարվածներ հասցրել ռազմական օբյեկտներին։ Թիրախավորվել են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ ու գիտնականներ։ Իսկ այն քաղաքացիական անձինք, որ տուժել են, պարզապես մոտ են եղել թիրախավորված կառույցներին։

Քեշիշյանը վստահեցրեց նաև, որ Թեհրանում այս պահին խուճապ չկա, մարդիկ իրենց գործերով են զբաղված։
Նրա խոսքով ՝ Իրանում հայ համայնքի թիվն այսօր կազմում է մոտ 50 հազար մարդ: Մեծ մասը բնակվում Է հենց Թեհրանում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։
 

Նմանատիպ նյութեր