211652_close_icon
views-count1003 դիտում article-date 21:34 13-06-2025

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի պետության վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուռահման Ալ Սանիի հետ։

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների հաղորդմամբ՝ Հաքան Ֆիդանն ու շեյխ Մոհամմեդ բին Աբդուռահման Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև Պաղեստինի վերաբերյալ առաջիկա օրերին նախատեսվող հանդիպումների նախապատրաստական աշխատանքներին: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Նմանատիպ նյութեր