Ունենք պատգամավորի զավակ, որը դպրոցն ավարտելուց հետո դասարանից միայն ինքն է զորակոչվելու, սա անարդար չէ՞ զորակոչվողի նկատմամբ. Հայկ Սարգսյան
Նիկոլ Փաշինյանի հետ ձեր նախագիծը քննարկվե՞լ է, հավանության արժանացե՞լ է, թե՝ ոչ։ Այս մասին մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Բանակից գումարի դիմաց ծառայությունից ազատման» անունը ստացած նախագծի քննարկման ժամանակ նախագծի հեղինակ և հիմնական զեկուցող ՔՊ-ական Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ի պատասխան Սարգսյանն ասաց, որ նախագիծը վարչապետին ներկայացրել է 2024 թվականի հունվարին։
«Վարչապետի հետ քննարկումները եղել են բազմաթիվ և նաև 2024 թվականի տարեվերջին՝ նոյեմբերին, 11 ամիս քննարկումներից հետո, վարչապետը իր մոտ անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են պաշտպանության նախարարության ղեկավար կազմը և մյուս իրավապահ մարմինների ղեկավարները: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով և վարչապետի հանձնարարականն է եղել, որ հանձնաժողովը պետք է աշխատի և ամեն ամիս զեկուցի վարչապետին արդյունքների մասին և կոնսենսուսի գալու դեպքում միայն նախագիծը շրջանառվի։
Մենք պաշտպանության նախարարի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովով աշխատել ենք շուրջ վեց ամիս և եկել ենք կոնսենսուսի: Պաշտպանության նախարարը ներկայացրել է կառավարության ղեկավարին, որից հետո կառավարության հետ համաձայնեցված նախագիծը դրել եմ շրջանառության մեջ: Իհարկե, շրջանառության մեջ դնելուց հետո պաշտպանության նախարարությունը մի քանի այլ փոփոխություններ է առաջարկել, որոնք ես ընդունել եմ:
Կառավարության բոլոր առաջարկներն այս պահին ներառված են փաթեթում: Առաջինից երկրորդ ընթերցում էլի քննարկելու ենք և ավելի լավարկելու նախագիծը»,- պատասխանեց պատգամավորը։
Մանուկյանն ասաց, որ իր մյուս հարցը բարոյական կողմից է հնչեցնելու: «Ես ունեմ երկու որդի: Ճկռալով մի հատ 24 միլիոն տվեցի, մի տղուս ծառայությունից ազատեցի, էն մյուս տղուս համար էդ 24 միլիոնը չեմ կարողանալու տալ: Ընտանիքի մեջ երկու որդիների ծնողի նկատմամբ վերաբերմունքը և երկու որդիների միջև հարաբերությունը պատկերացնո՞ւմ եք: Ասենք, ուսումնական զորամասում կա երեք ծառայող, մեկի պապան տվել է 24 միլիոն մի ամիս է ծառայում, մեկի պապան տվել է 20 միլիոն, 18 միլիոն չորս ամիս է ծառայում, այն մեկի պապան չի կարողացել տա ու 24 ամիս պետք է ծառայի: Դուք պատկերացնո՞ւմ եք զորամասում այդ երեք զինվորի փոխհարաբերությունը»,- հարցրեց նա:
Սարգսյանը նշեց, որ շատ անարդար իրավիճակ ունենք այսօր ՀՀ-ում և օրենքը գալիս է շտկելու այն անարդար վիճակը, որն առկա է ՀՀ-ում: «Մենք ունենք Ազգային ժողովում պատգամավորներ, որոնց զավակներն այսօր դպրոցում սովորում են վերջին դասարանում և պետք է այս զորակոչին կամ ձմեռային զորակոչին զորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության։ Ունենք պատգամավորի զավակ, ով իրենց դասարանում միակ ՀՀ քաղաքացի տղան է։ Փաստացի դպրոցն ավարտելուց հետո միայն ինքն է զորակոչվելու ծառայության, մնացած իր դասընկերները չեն զորակոչվելու։ Սա անարդա՞ր է, թե անարդար չէ զորակոչվողի նկատմամբ։
Եվ ունենք ևս մեկ գործընկեր, ում դասարանում միայն իր որդին է զորակոչվելու և ևս մեկը, իսկ մնացած 12 տղաները կամ Հայաստանի քաղաքացի չեն կամ արդեն իրենց հարցերն ուրիշ ճանապարհով լուծել են։ Խնդիրն ինչի մասին է, որ մենք պետք է այնպես անենք, որպեսզի նվազագույնի հասցնենք կոռուպցիոներների գործունեությունը և նաև տանք խրախուսական կետ, որպեսզի մեր այս քաղաքացիները փակելու դեպքում ոչ թե արտագաղթի ճանապարհը բռնեն, այլ գան ծառայեն մեր ԶՈւ-երում»,- նշեց նա: