211652_close_icon
views-count45607 դիտում article-date 12:25 08-11-2020

Զորամասում ծաղիկ էր աճեցնում, որ ծառայությունն ավարտելուց հետո տուն բերի՝ մայրիկի համար. ծաղիկն ավելի շուտ հասավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am

19-ամյա Արտյոմ Մկրտչյանը զինծառայող էր. հոկտեմբերի 2-ին նա, իր ծառայակից շատ ընկերների հետ, ներգրավվեց պատերազմական գործողություններին Ջաբրայիլում: «Արտյոմը շատ հումորով էր, ընկերասեր ու բնավորությամբ առաջնորդ էր: Իր հետի տղաներից մեկը պատմել է, որ ամբողջ ճանապարհին Արտյոմը հումորներ է արել, դուխ տվել ընկերներին: Մարտական այնպիսի ոգի ուներ, կարծես թե ամբողջ կյանքը պատերազմում էր անցել: Երբ հասել են Ջաբրայիլ, դիրքեր պետք է բարձրանային, հարցրել են՝ ով կգնա, Արտյոմն առաջինն է մեքենա բարձրացել: Ասել է՝ հանգիստ եղեք, գնում եմ Ալիեւի վարսավիրը մազերս կտրի, հետ գամ»,- [url=https://www.aravot.am/2020/11/07/1149812/?fbclid=IwAR2UpQsAlv0zRUUEXP-3ZDLh8TUnjLvBX4uYUx-lvz9hl9aw2zdfHl_Ievw]Aravot.am[/url]-ին պատմեց Արտյոմի զարմուհին՝ Ալվարդը: Հոկտեմբերի 6-ին տնեցիները Արտյոմի հետ վերջին անգամ են խոսել, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, նրա մահվան լուրն են ընկերները հայտնել ռազմաճակատից, մահը վրա է հասել արկի պայթյունից. «Պայթյունի ժամանակ Արտյոմի հետ ութ հոգի են եղել: Վիրավոր տղաներից մեկը պատմել է, որ պայթյունը իրենց լրիվ այլ տեղ էր շպրտել: Երբ զարթնել են, իրենց արդեն անվտանգ տեղ տեղափոխելիս են եղել, իրենք չեն տեսել Արտյոմին: Մի տղա էլ պատմել է, որ Արտյոմին մահացած է տեսել, նրա ձեռքերից ձեռնոցներն է հանել ու ուղարկել Արտյոմի մայրիկին»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/11/07/1149812/?fbclid=IwAR2UpQsAlv0zRUUEXP-3ZDLh8TUnjLvBX4uYUx-lvz9hl9aw2zdfHl_Ievw]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր