Քվենտին Տարանտինոն հայտնել է, որ կարիերան ավարտելուց հետո ցանկանում է երեխաներ ունենալ
Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ Քվենտին Տարանտինոն հյուրընկալվել է ABC հեռուստաալիքով հեռարձակվող Ջիմմի Քիմելի [url=https://www.youtube.com/watch?v=UC9huiaI7fg]հեռուստաշոուին[/url]։ Անդրադարձ է կատարվել Տարանտինոյի վերջին՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմին, ինչպես նաև քննարկվել են ռեժիսորի անձնական կյանքին վերաբերող հարցեր:
Հաղորդման ժամանակ հայտնի կինոռեժիսորտը հայտնել է, որ կարիերան ավարտելուց հետո ցանկանում է երեխաներ ունենալ:
Հաղորդավարի այն հարցին, թե իսկապես ցանկանում է ավարտել ռեժիսորական կարիերան, 56-ամյա Տարանտինոն պատասխանել է. «Ես, իհարկե, չեմ անհետանա Սելինջերի պես: Որևէ բան կգրեմ: Բացի այդ՝ վերջերս ամուսնացել եմ և ուզում են երեխաներ ունենալ»: