Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է
Մերձավոր Արևելքում լարվածության կտրուկ սրման՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով համաշխարհային նավթային գները բարձրացել են։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Brent Crude և Nymex Light Sweet-ի գներն աճել են ավելի քան 10 տոկոսով։ Մինչդեռ Reuters-ը գրում է, որ Brent տեսակի նավթի ֆյուչերսային գները բարձրացել են 6.29 դոլարով կամ 9.07 տոկոսով՝ հասնելով 75.65 դոլարի մեկ բարելի դիմաց, ինչն ամենաբարձր ցուցանիշն է հունվարի 27-ից ի վեր։
Միաժամանակ, ԱՄՆ West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի գինը աճել է 6.43 դոլարով կամ 9.45 տոկոսով, հասնելով 74.47 դոլարի մեկ բարելի դիմաց, մինչդեռ օրվա առավելագույն ցուցանիշը կազմել է 77.62 դոլար՝ ամենաբարձրը հունվարի 21-ից ի վեր։
Փորձագետները նշում են, որ Իրանի և Իսրայելի միջև հնարավոր պատերազմը կարող է խաթարել էներգառատ տարածաշրջանից նավթի մատակարարումները, ինչը լրջորեն կազդի համաշխարհային տնտեսության վրա։
Նավթի գնի բարձրացումը կարող է ազդել ամեն ինչի վրա՝ սկսած սուպերմարկետում սննդամթերքի գներից մինչև ավտոմեքենայի վառելիքի արժեքը։
Ամենածայրահեղ սցենարի դեպքում Իրանը կարող է խափանել օրական միլիոնավոր բարել նավթի մատակարարում, եթե թիրախավորի Հորմուզի նեղուցում գտնվող ենթակառուցվածքներն ու նավարկությունը։
Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի ամենակարևոր ծովային անցուղիներից մեկը․ այնով անցնում է համաշխարհային նավթի մոտ հինգերորդը։ Նեղուցը հյուսիսից սահմանակից է Իրանին, իսկ հարավից՝ Օմանին և Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ)։ Այն կապում է Պարսից ծոցը Արաբական ծովին, և մշտապես մի քանի տասնյակ նավթային տանկեր շարժվում են այդ ճանապարհով։