211652_close_icon

FacePass-AMIO դեմքի նորարարական վճարաեղանակը հասանելի է նոր հասցեներում

views-count3244 դիտում article-date 15:08 12-06-2025
FacePass-Amio դեմքի բիոմետրիկ ինֆորմացիայի վրա հիմնված վճարաեղանակը դառնում է ավելի հասանելի, այժմ դեմքով վճարման փորձառություն կարող եք ունենալ ավելի շատ հասցեներում։

Հիշեցնենք, որ ի տարբերություն վճարման արդեն տարածված մեթոդների, FacePass-AMIO վճարատեսակով վճարելիս պետք չէ կանխիկ գումար, ֆիզիկական քարտեր և նույնիսկ հեռախոս: Վճարման համար բավարար է միայն ձեր դեմքը։

Բացի նորարարական փորձառությանը դեմքի բիոմետրիկ համակարգով վճարողները կստանան 10%* զեղչ հենց գնման պահին, որը կգումարվի խանութներում արդեն իսկ գործող զեղչերին:

Ստորև այն հասցեները, որտեղ առկա է FacePass-AMIO վճարատեսակը.

● Երևան Մոլ ( Արշակունյաց պողոտա 3) Time և Pandora խանութներ
● Դալմա Գարդեն Մոլ (Ծիծեռնակաբերդի խճուղի 3) Time և Pandora խանութներ
● Ռիո մոլ (Վահրամ Փափազյան փողոց 8 ) Time խանութ
● Հյուսիսային պողոտա 5 ,Time և Tous խանութներ
● Մեգա Մոլ (Գայի պող․ 16) Time խանութ

*Մեկ ամսվա ընթացքում նույն հաճախորդին տրամադրվող զեղչի գումարը չի կարող գերազանցել 10.000 դրամը։

FacePass-AMIO դեմքի վճարման եղանակով վճարելու հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ է ընդամենը 1 անգամ մուտք գործել գրանցման համակարգ, ստեղծել օգտահաշիվ` անցնելով պարզեցված գրանցման գործընթաց, կցել ձեր Mastercard-ը և վայելել ամենանորարարական վճարման տեսակը: Գրանցումն ամբողջովին անվճար է:

Գրանցման հղում՝ FacePass-AMIO

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր