211652_close_icon

«Հայաստան» խմբակցությունը հրապարակել է պատգամավորների ստորագրությունները Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի համար

views-count2587 դիտում article-date 19:51 11-06-2025
Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրապարակել է խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները՝ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու համար.  



«Սրանք «Հայաստան» խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրություններն են, որոնք, բավարար չեն իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։

Մանիպուլյացիաների փոխարեն հարկավոր է ուժերը կենտրոնացնել ՔՊ և անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ։

Մեր ստորագրությունների հրապարակումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորների թիրախավորման արշավի շարունակության դեպքում, կարծում ենք՝ այլևս բոլորը կարող են եզրահանգումներ իրականացնել գործընթացի իրական նպատակների վերաբերյալ»,- նշել է Օհանյանը։

 

Նմանատիպ նյութեր