Նիկոլ Փաշինյանի` Իմպիչմենտի մասին նախագիծը ուղերձ է Եռյակին. Առավոտ. խմբագրական
Առավոտ թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Նիկոլ Փաշինյանի` Իմպիչմենտի մասին նախագիծը ոչ այնքան նախագիծ է նախագահի պաշտոնանկության մասին, որքան ուղերձ, որի հասցեատերը Եռյակն է: Ինչպես ցանկացած քայլ, որն արվում է ինչ-որ մեկին, այդ քայլը որոշակի հարցեր է առաջացնում: Մասնավորապես, ո՞վ ասաց, որ լինել ընդդիմադիր, պարտադիր նշանակում է պայքարել արտահերթ ընտրությունների համար և եթե հանկարծ պարզվում է, որ դու անհապաղ իշխանափոխություն չես պահանջում, ուրեմն, դու իսկական ընդդիմադիր չես:
Հնարավոր չէ՞ ունենալ ընդդիմադիր հայացքներ, համաձայն չլինել իշխանությունների կողմից տարվող արտաքին, ներքին, առաջին հերթին՝ տնտեսական քաղաքականության հետ և պայքարել, որ քո կուսակցությունը հաղթի հերթական ընտրություններում: Այդ հարցին բացասական պատասխան տվողները սովորաբար բերում են երկու փաստարկ, ա/ երկիրը կործանվում է, բ/ արտահերթ ընտրություններն ավելի արդար են անցնում, քան հերթականները»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: