211652_close_icon

Visa Signature Business․ քարտ Ձեր բիզնեսի համար

views-count2518 դիտում article-date 17:32 11-06-2025
Ամիօ բանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին առաջարկում է Visa Signature Business պրեմիում դասի վճարային քարտը, որն ունի մի շարք առավելություններ` ի համեմատ ստանդարտ վճարային քարտերի, որոնք նպատակաուղղված են բիզնեսի զարգացմանը։

Այս քարտը, բացի ցանկացած բանկային գործարք իրականացնելը, հնարավորություն է տալիս նաև՝
  • անվճար մուտք գործել օդանավակայանների բիզնես սրահներ,
  • շրջանցել հերթերը՝ Fast Track ծառայության շնորհիվ,
  • ապահովագրել ճամփորդությունները,
  • օգտվել Visa Concierge ծառայությունից, որը 24/7 կլինի Ձեր կողքին։
Ինչպես նաև քարտի միջոցով կարող եք ստանալ զեղչեր տեղական և միջազգային ընկերություններից, ինչպիսիք են` Meta, Google, LinkedIn, Microsoft, Trello, Harvard Business Review, Sparsis, Job.am՝ բիզնեսի կառավարման գործիքների, առցանց դասընթացների և մարկետինգային ծառայությունների համար։

Մինչև հուլիսի 31-ը քարտը կարող եք ձեռք բերել աննախադեպ 25,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով՝ նախկին 50,000 ՀՀ դրամի փոխարեն։ Բացի այդ, կատարելով անկանխիկ վճարումներ՝ կմասնակցեք մրցույթին ևհնարավորություն կունենաք շահելու արժեքավոր մրցանակներից մեկը:

Հետաքրքրված անձինք կարող են լրացնել հայտը` ուղարկելով «Visa» բառը, որից հետո մեր մասնագետները կապ կհաստատեն նրանց հետ կամ այցելել Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղ։

Մանրամասներին ծանոթացեք հղմամբ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր