211652_close_icon

Amio Visa Signature Business․ Ձեր հնարավորությունների բիզնես քարտը

views-count1876 դիտում article-date 13:47 01-08-2025
Ամիօ բանկի կողմից բիզնես հաճախորդների համար նախատեսված Visa Signature Business քարտի հատուկ առաջարկը ավարտվել է, սակայն քարտը շարունակում է հասանելի լինել բոլոր անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար։

Visa Signature Business-ը պրեմիում դասի վճարային քարտ է, որը նախատեսված է այն
կազմակերպությունների և բիզնես ղեկավարների համար, որոնք գնահատում են հարմարավետությունն ու բարձրակարգ ծառայությունները։

Քարտի հիմնական առավելությունները՝

• Անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ,
• Fast Track ծառայություն՝ օդանավակայաններում հերթերը շրջանցելու համար,
• Ճամփորդական ապահովագրություն,
• Բազմատեսակ զեղչեր տեղական և միջազգային ընկերություններից՝ բիզնեսի կառավարման գործիքների, առցանց դասընթացների և մարկետինգային ծառայությունների համար։

Քարտը կարող եք ձեռք բերել Ամիօ բանկի բոլոր մասնաճյուղերում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Նմանատիպ նյութեր