211652_close_icon

Թրամփը հայտարարել է, որ Իրանը ներգրավված է Գազայի հատվածում պահվող պատանդների շուրջ բանակցություններին

views-count613 դիտում article-date 20:05 10-06-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ներգրավված է բանակցություններին՝ ուղղված Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ համաձայնագրի կնքմանը:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

«Գազայի հատվածն այս պահին մեր, ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև խոշոր բանակցությունների առանցքում է, և Իրանն իրականում ներգրավված է, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի Գազայի հետ: Մենք ցանկանում ենք վերադարձնել պատանդներին», – ասել է Թրամփը լրագրողներին հունիսի 9-ին Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

Թրամփն այլ մանրամասներ չի հայտնել, իսկ Սպիտակ տունը և ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը դեռ չեն արձագանքել Իրանի մասնակցության մանրամասների վերաբերյալ հարցմանը:

Նմանատիպ նյութեր