211652_close_icon

Թրամփը հոկտեմբերի 13-ին ելույթ կունենա Իսրայելի խորհրդարանում, ապա կմեկնի Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով բանակցություններին

views-count334 դիտում article-date 11:38 12-10-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 13-ին ելույթ կունենա Քնեսեթում (Իսրայելի խորհրդարան) և կմասնակցի Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կայանալիք արարողությանը՝ նվիրված Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմանը:

Տեղեկությունը հայտնի է դառնում ամերիկացի առաջնորդի ժամանակացույցից, որը հրապարակվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից:

Թրամփը Իսրայել կժամանի հոկտեմբերի 13-ի առավոտյան։ Ավելի ուշ նա կհանդիպի ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ վերցվածների ընտանիքների հետ և ելույթ կունենա Քնեսեթում։

Դրանից հետո նա կմեկնի Եգիպտոս՝ մասնակցելու բանակցություններին:

 

Նմանատիպ նյութեր