211652_close_icon

Ի՞նչ դիրքորոշում պետք է ունենամ այդ խայտառակության հանդեպ, պարզ չէ՞, որ անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավի մասին

views-count2044 դիտում article-date 17:23 10-06-2025
Ի՞նչ դիրքորոշում ես պետք է ունենամ այդ խայտառակության հանդեպ, պարզ չէ որ անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ եկեղեցու և Վեհափառի դեմ ուղղված արշավին:

Հարցին՝ ի՞նչ հետևանքների կբերեն դրանք, Փաշինյանը կառուցվածքային թիրախավորման է անցել, նա ասաց. «Մենք այդ հարցում կհետևենք Վեհափառ Հայրապետի հորդորներին ու դիրքորոշմանը»:

Երրորդ նախագահը Փաշինյանի այդ արշավը կապեց Շվեյցարիայում Վեհափառ Հայրապետի ելույթի հետ: «Առիթն այդ միջոցառումն էր, բայց ամբողջովին տեղավորվում է իր հնարած Նոր Հայաստանի կոնցեպտի մեջ: Այսինքն, փոխում է Հայաստանի պատմությունը, Հայ Առաքելական եկեղեցուն վարկաբեկելն է, նույն շղթայի տարբեր օղակներ են և զարմանալու բան չկա»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր