Արտառոց դեպք՝ Հայաստանի մարզերից մեկում․ 48-ամյա հայրը պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս դստեր նկատմամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ տվյալ մարզի 48-ամյա բնակիչը իրենց տանը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրում իր անչափահաս դստերը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի քրեական վարչության ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հավաստի տվյալներ են ձեռք բերվել, որ հայրը մարզի բնակավայրերից մեկում, միայնակ գտնվելով անչափահաս դստեր հետ, և օգտվելով վերջինիս քնած լինելու հանգամանքից, այսինքն՝ նրա անօգնական վիճակն օգտագործելով, հունիսի 3-ին, 4-ին և 5-ին՝ գիշերային ուշ ժամերի, պարբերաբար նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, մասնավորապես իջեցրել է գիշերանոցը, ձեռք տվել վերջինիս սեռական օրգաններին ու բավարարել իր սեռական կարիքները։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։