Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել, այս անգամ՝ Դավթաշենում. թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։
Դեպքի մասին ավտոմեքենայի սեփականատերը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Ոստիկանները արձանագրել են դեպքը, պարզել, որ գողացել են «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի թափարգելը, լույսերը և այլ կարևոր պահեստամասեր՝ տուժողին պատճառելով մոտ 1 մլն 500 հազար դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Դավթաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արդյոք գողությունը կբացահայտվի, գողը կամ գողերն ու գողոնը կհայտնաբերվեն, դա արդեն ոստիկանների պատվի հարցն է։
Իսկ որ վերջին ժամանակահատվածում չեն դադարում ավտոմեքենաների թալանման դեպքերը, դա ակնհայտ է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։