211652_close_icon

Թուրքիայում կողոպտում են զբոսաշրջիկներին․ նրանց քարտերից մոտ 30 միլիոն դոլար է անհետացել

views-count832 դիտում article-date 21:23 07-06-2025
Թուրքիայում հանցավոր խմբավորման գործողություններից առնվազն 268 զբոսաշրջիկ է տուժել։

20 հոգուց բաղկացած հանցավոր խումբը օտար երկրներից զբոսաշրջության նպատակով Թուրքիա ժամանած քաղաքացիների քարտերից ընդհանուր առմամբ 29,2 միլիոն դոլար է գողացել, սակայն ինչպես տուժածները, այնպես էլ վնասը, վերջնական հաշվարկներով, շատ ավելին կարող են լինել։

Թուրքական Ege telegraf պարբերականը հայտնում է, որ հանցավոր խմբավորումը գործել է երկրի տարբեր շրջաններում, ամենից ակտիվ զբոսաշրջիկներին կողոպտել են Ստամբուլում, Անթալիայում, ինչպես նաև ծովափնյա հանգստի այլ գոտիներում։

Հանցագործներն անպատիժ ու անարգել գողություններ են կատարել ամիսներ շարունակ, իսկ ոստիկանությանն ընդամենը օրերս է հաջողվել ձերբակալել նրանց։

Նմանատիպ նյութեր