2224 դիտում
17:30 20-08-2019
Համակարգչային տեխնիկայի օգնությամբ այլ անձանց բանկային քարտերից հափշտակություն են կատարել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարչությունում տևական ժամանակ քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգնությամբ 23 անձի բանկային քարտերից կատարված հափշտակությունների դեպքերի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 3 անձի:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կապան քաղաքի 2 բնակիչ համացանցի «ok.ru» կայքում ստեղծել են անհատական էջեր, որոնք նմանեցրել են նույն կայքի տարբեր օգտատերերի իրական էջերին՝ ներբեռնելով վերջիններիս լուսանկարները և տվյալները: Այնուհետև «ok.ru» կայքի նմանակ էջերի միջոցով ներկայանալով իրական էջերի օգտատերերի անունից՝ Կապան քաղաքի բնակիչները նամակագրություն են վարել իրական օգտատերերի էջերի ընկերների ցանկում ընդգրկված անձանց հետ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ նրանց քարտային հաշիվներից գումարներ հափշտակելու նպատակով, խաբեությամբ՝ վերջիններիս քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով, խնդրել և ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները՝ քարտերի վավերապայմանները (այդ թվում` CVV կոդը), ինչպես նաև դրամական փոխանցումների հաստատման նպատակով քարտային հաշիվներին փոխկապակցված հեռախոսահամարներին ուղարկված գաղտնաբառերը, որոնց միջոցով ստացել են քարտային հաշիվների գումարները տնօրինելու հնարավորություն:
Նախաքննությամբ պարզվել է, որ ձեռք բերված քարտային տվյալները համացանցի միջոցով օգտագործելով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը քարտապանների բանկային հաշիվներից ելքագրել ու հափշտակել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի գումար, իսկ երկրորդը՝ խոշոր չափերի գումար՝ դրանք փոխանցելով իրենց և իրենց հանցակցի՝ Կապան քաղաքի մեկ այլ բնակչի կողմից նախապես գրանցած և տնօրինվող «Իդրամ» և «Իզի Փեյ» հաշիվներին, ինչպես նաև վճարումներ կատարել «menu.am» ընկերությանը: Դրանից հետո հափշտակված գումարները «Իդրամ» և «Իզի Փեյ» հաշիվներից փոխանցել են իրենց կողմից տնօրինվող կամ իրենց ծանոթներին պատկանող բանկային քարտերին և կանխիկացրել դրանք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Կապան քաղաքի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 38-181-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-181-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
307 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
907 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
496 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում