Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Օձունի ֆուտբոլի դաշտում անչափահասների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ եղբայրները պատռել են 12-ամյա տղայի հագուստը, գցել գետնին և սկսել հարվածներ հասցնել մարմնի տարբեր մասերին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Օձունի ֆուտբոլի դաշտում անչափահասի են ծեծի ենթարկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներին Լոռու մարզի բնակիչ 55-ամյա կինը հայտնել է, որ մայիսի 28-ին՝ ժամը 16։00-ից մինչև 19։30-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի բնակիչներ 11 և 9-ամյա եղբայրնները Օձուն գյուղի ֆուտբոլի դաշտում անհիմն վիճաբանել են իր 12-ամյա որդու հետ, քաշքշել վերջինիս, պատռել հագին եղած հագուստը, գցել գետնին, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ եղբայրներին հայտնաբերելու համար։
Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։