Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes Vito»-ն ու «Lada Priora»-ն. վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում մայիսի 30-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes Vito» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բախումից հետո «Lada»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան հողամասում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։